211652_close_icon

Հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտին» հարակից տարածքում

views-count6216 դիտում article-date 22:06 09-08-2020
Օգոստոսի 9-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքին հարակից տարածքում. այրվում է շինարարական աղբ։ Անվտանգությունից ելնելով իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին։

Նմանատիպ նյութեր