2223 դիտում
11:07 17-01-2015
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի աշխատակիցները մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ տևական ժամանակ է, ինչ դժգոհություն է ստանում «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցներից: Նրանց պնդմամբ՝ իրենք գրեթե մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել: Ի դեպ, աշխատավարձ չստացածների ցանկում են ոչ միայն հիվանդանոցի մաքրուհիները, այլև բուժքույրերը: Դժգոհող աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ հիվանդանոցի աշխատակիցների մի մասը վերջերս ստացել է 2014 թվականի փետրվար ամսվա աշխատավարձը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշված հիվանդանոցի տնօրեն Արթուր Թամազյանն ասել է, որ դա իրականությանը չի համապատասխանում:Բայց բաժիններ կան, որոնք հետ են, և իրենք ստացել են նախորդ տարվա նոյեմբեր ամսվա աշխատավարձը: Նա նշել է, որ գումարը չի բավարարում: Ըստ Թամազյանի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը խնդրի մասին տեղյակ է: Նա նաև նշել է, որ իրենց ուղարկում են բանկ՝ վարկ վերցնելու: Բայց բանկը վարկ չի տրամադրում՝ աշխատավարձերը փակելու նպատակով: Այս խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3184 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2209 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1078 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»