211652_close_icon
views-count22665 դիտում article-date 23:42 09-08-2020

Չինաստանում նոր վարակ է գրանցվել. տիզերի խայթոցներից մահացել է 7 հոգի

Չինաստանում հերթական համարավարակն է մոլեգնում: 60 հոգի վարակվել է և 7 հոգի մահացել վարակից, որը, մեծ հավանականությամբ, փոխանցվում է տիզերի խայթոցներից: Հիվանդները տառապում են ուժգին տենդից: Ախտանիշների թվում են նաև հազը, սրտխառնոցը, հնարավոր է նաև միալգիա (մկանային ուժեղ ցավեր): Մասնագետները պարզել են, որ վարակի հարուցիչը (SFTS) պատկանում է Bunyavirales ընտանիքին, որի բնական կենսավայր են ծառայում կրծողները, թռչունները և երկկճղակավոր կենդանիները: Իսկ փոխանցողներ են հանդիսանում մոծակները և տիզերը: Վերջին տվյալներով, SFTS-ից վարակի դեպքերն ու մահվան ելքերը գրանցվել են Չինաստանի արևելյան երկու՝ Ցզյանսու և Անխոյ նահանգներում: Կարանտինային որևէ միջոցառումներ դեռ չեն իրականացվել, քանի որ չկան հիմնավոր ապացույցներ, որ վարակը փոխանցվում է մարդուց մարդ: Բժիշկները մարդկանց կոչ են անում զգույշ լինել և տիզերի խայթոցների դեմ ապահովության քայլեր իրականացնել՝ հագուստի, կոշիկի, հատուկ սփրեյների միջոցով:

Նմանատիպ նյութեր