211652_close_icon
views-count10567 դիտում article-date 16:31 09-08-2020

Մարդիկ կանգնած են լրջագույն նոր խնդրի առաջ` ավիաընկերություններն ամիսներ շարունակ չեն փոխանցում մարդկանց գումարները

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հազարավոր քաղաքացիներ էժան ավիատոմսեր էին գնել Ryanair և այլ լոկոստերներից ու սպասում էին ամռան գալուն, որպեսզի մեկնեն ճանապարհորդության: Հայտնի պատճառներով դա տեղի չունեցավ ու հիմա մարդիկ կանգնած են լրջագույն նոր խնդրի առաջ` ավիաընկերություններն ամիսներ շարունակ չեն փոխանցում մարդկանց գումարները: Կոնկրետ իմ դեպքում արդեն 4-րդ ամսին եմ մոտենում, որ ryanair-ը գումարը հետ չի վերադարձնում, իմ շրջապատում նման վիճակում գտնվողները շատ են: Կարծում եմ, որ պետությունը պետք է միջամտի և հետ վեչադարձնի իր քաղաքացուների միլիոնները, կամ` փողերը փոխանցի պետբյուջեից, հետո ավիաընկերությունների հետ հաշվանցում կատարի: Վիճակն իսկապես մտահոգիչ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր