2213 դիտում
20:00 13-06-2016
Տարոն Մարգարյան. «Անընդունելի է, երբ մարդիկ ամիսներ շարունակ միևնույն հարցով են դիմում մեզ»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ զեկուցվել է, որ մայիս ամսվա ընթացքում քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելություններին մասնակցել է 755 քաղաքացի: Բարձրացված հարցերից 633-ին տրվել է համապատասխան լուծում և սպառիչ պատասխան, իսկ 111-ը դեռևս կատարման ընթացքում է: Անդրադառնալով քաղաքացիների կողմից ստացվող դիմում-գրությունների բովանդակային մասին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել նույն հարցի վերաբերյալ տարբեր տարիներին ստացված բոլոր դիմումներն ու գրությունները:
«Մենք անընդհատ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին զանգահարել թեժ գծերով և տեղեկացնել խնդիրների մասին։ Անշուշտ, կարևոր է, որ մեր համապատասխան ծառայությունները արագ արձագանքում և ընթացք են տալիս այդ ահազանգերին, ինչպես նաև ներկայացված բողոք-դիմումներին, բայց դա բավարար չէ: Պետք է նաև հետևել, որպեսզի նմանատիպ խնդիրները չկրկնվեն։ Ըստ այդմ ուսումնասիրեք մասնավորապես ստացված դիմումների բնույթը, գույքագրեք հաճախ կրկնվող թեմաները, որպեսզի մեզ համար էլ պարզ լինի, թե հիմնականում ինչ հարցերով են մեզ դիմում մեր բնակիչները։ Եթե մեր համաքաղաքացիներից մի քանիսին մտահոգում է նույն հարցը, սա արդեն մեր բնակիչների խնդիրները չեն, սա արդեն մեր խնդիրն է։ Անընդունելի է, երբ մարդիկ ամիսներ շարունակ միևնույն հարցով են դիմում մեզ: Հանգամանորեն ուսումնասիրեք դիմումներն ու զեկուցեք արդյունքների մասին, որպեսզի հետագա քայլեր ձեռնարկենք` նմանատիպ խնդիրներին հիմնովին լուծում տալու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության արդյունքում նախորդ շաբաթ գրանցվել է 8 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 1 չգործող կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու խստացնել հսկողությունը հատկապես ոչ աշխատանքային ժամերին և հանգստյան օրերին:
«Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է լինեն ամենօրյա: Հսկողությունը պետք է խստացվի հատկապես հանգստյան օրերին, երբ բակային տարածքներում նկատվում են ապօրինի առևտրի դեպքեր: Երևույթի կանխարգելման և բացառման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել, այդ թվում գյուղմթերքի տոնավաճառների կազմակերպման, ինչպես նաև մարաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գյուղմթերքների փոքր շուկաների ստեղծման հետ կապված: Այս գործընթացը լինելու է շարունակական և արվելու է հնարավորը՝ քաղաքակիրթ առևտուր իրականացնելու մշակույթը մեզանում արմատավորելու և բացօթյա ապօրինի առևտուր երևույթը վերացնելու համար»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ մայրաքաղաքում շարունակվում են ծաղկապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ըստ ժամանակացույցի իրականացվում է չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները: Քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների վերաբերյալ նախապես իրազեկել բնակիչներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
10897 դիտում
16:31 09-08-2020
Մարդիկ կանգնած են լրջագույն նոր խնդրի առաջ` ավիաընկերություններն ամիսներ շարունակ չեն փոխանցում մարդկանց գումարները
Այս բաժնից
298 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում