211652_close_icon
views-count2272 դիտում article-date 14:20 09-08-2020

Ղորթ եմ ասըմ, Է՜ն ԽԱՉԸ վկա...Սպարտակ Ղարաբաղցյան

ՍԱԹԵՆԻԿ Սաթենիկ տատս երբ մի բան էր ասում ու հանկարծ զգում էր, որ դիմացինը, զ րուցակիցը թերահավատ է, կամ կասկած ում է, ասոմ էր. ,,-Ղորթ եմ ասըմ, Է՜ն ԽԱՉԸ վկա,,- ու դեմքը դարձնում Վարագա Վանքի կողմը; Ծանր, հեղինակավոր անբեկանելի կնիքի պես էր ,,-Է՜Ն ԽԱՉԸ ՎԿԱՆ,, ու ամեն կասկած փարատվում էր.. Մի օր Է՜Ն ԽԱՉԻՑ նախշազարդ, կոտրած խաչքարի մի բեկոր էի բերել ու այգում խնամքով տեղադրել թթենու տակ, որոշել էի վերադարձիս հետս քաղաք բերել ու դնել գրադարանիս մի անկյունում... Բայց... Լույսը չբացված Սաթենիկը ամեն այգաբաց մտնում էր այգի, ծառերի տակից հավաքում թափված մրգերը , խնամքով փռում թթենու տակ՝ թախտին , ու սպասում, թե երբ եմ արթնանալու... Այդ առավոտ, աչքից չէր վրիպել թթենու տակ դրած խաչքարի բեկորը, չէր սպասել երբ եմ արթնանալու; Արթնացրեց ասելով. ,,-Էս ԽԱՉԻՑՆ ԵՍ ՊԻՐԵԼ՞...,,-ձեռքին խաչքարի բեկորն էր, ասես վիրավոր, թևը կոտրած թռչուն էր ափի մեջ; ,,-Հա,- մեղավորի, ավելի շուտ հանցանքի մեջ բռնվածի պես խոստացա ես..,, Երբեք նրան այդպես չէի տեսլ, երբեք ինձ հետ այդպես չէր խոսել. ,,-Վե կաց..,,-հրամայեց; Վեր կացա, հագնվեցի, կոտրած խաչքարի բեկորը դրի ուսապարկիս մեջ ու բռնեցի Է՜Ն ԽԱՉԻ ճանապարհը... ,,-Կտանես, վերդիան վեր ես կալել ընդի էլ կըտնես..,-ետևիցս ապսպրե՞ց, թե հրամայեց Սաթենիկը; Այդպես էլ արի; Երեկոյան վերադարձա թեթևացած հոգով ու երկար ճանապարհի հոգնութ յունը մոռացած.. Տասնամեակներ անց Է՜ն ԽԱՉԸ՛ ՎԱՐԱԳԱ ՎԱՆՔ գնացի. վերանորոգված ՀԱՎԱՏԻ ՏԱՆ պատին գտա ԻՄ ԲԵԿՈՐԸ, միացած վերընձյուղված ԽԱՉՔԱՐԻՆ... Ասես լեզու առավ ՔԱՐԸ , խոսեց հետս... ՉԵ՞Ք ՀԱՎԱՏՈՒՄ՝ ,,-ՂՈՐԹ ԵՄ ԱՍԸՄ՜ Է՜Ն ԽԱՉԸ ՎԿԱ...,, 9..08. 20 20թ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր