Վրաստանում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է հայտնաբերվել
Վրաստանում վերջին օրերին հայտնաբերվել է COVID-19 վիրուսով վարակվածության 3 նոր դեպք։ Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին հայտնել է Վրաստանի Հիվանդություների վերահսկման ու հանրային առողջության ազգային կետրոնը։
Ներկա պահին այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսի վարակվածության 1216 դեպք։
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 7166 մարդ, մեկուսացման մեջ՝ 282 հիվանդ, առողջացել է 994-ը և մահացել 17-ը։