Վրաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, ևս 4 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է [url=http://kvira.ge/582606?fbclid=IwAR1o9XGU5X-LIBDXVlaxrYRx5CpIQygGmLO-Fh0ohZRR0VFJ124s7pru4L8]kvira.ge[/url] կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1028 դեպք, վարակվածներից 899 մարդ առողջացել է, 15-ը` մահացել:
5627 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 228մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 14 443 476 է, մահացել է 605 202 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: