1964 դիտում
14:49 07-08-2020
Համավարակը եւ պայթյունը կատալիզատորի դեր ունեցան Լիբանանից հայերի հայրենադարձության գործում. Զարե Սինանյան. Սփյուռքի հանձնակատար
Հայաստանը հայտարարել է, որ հայրենադարձությունն ազգային անվտանգության ծրագրի մի մաս է: Հայրենադարձության շնորհիվ Հայաստանը մտադիր է զգալիորեն ավելացնել երկրի բնակչությունը: Այս մասին ողբերգական դեպքի առցանց քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Լիբանանի դեպքում, ըստ նրա, օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունը եւ համավարակը կատալիզատորի դեր ունեցան: Սակայն Լիբանանից հայրենադարձների հոսքի աճը հիմա չի սկսվել. երեք շաբաթվա ընթացքում մոտ 300 հայրենադարձ է ժամանել, հիմնականում նրանք քաղաքացիություն ունեն եւ գույք են ձեռք բերել: Դեռ համավարակից առաջ ուսանողների հոսքի աճ էր սպասվում:
Ընդ որույմ, Սինանյանը առիթը բաց չթողեց քննադատելու իր նախորդներին. «30 տարի կար հայրենադարձությանը նախապատրաստվելու համար: Սակայն մենք սկսում ենք համարյա զրոյից: Հայրենադարձության քաղաքականություն միտումնավոր չէր իրականացվում: Նախադրյալներ եւ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել: Մենք փորձում ենք հնարավորինս արագ ամեն ինչ ստեղծել»: Քննադատության մեկ այլ չափաբաժին հնչեցվեց քաղաքացիություն տրամադրլելու մեխանիզմների մասով: Այս հարցում ձգձգումները, կարծում է Սինանյանը, անընդունելի եւ անբացատրելի են:
Նմանատիպ նյութեր
3236 դիտում
17:14 19-03-2020
ԵՄ երկրներում կորոնավիրուսով վարակված հայերի վիճակը լավ է. Սինանյան
856 դիտում
21:47 18-12-2023
Զարե Սինանյանը աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Կիև
Այս բաժնից
319 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
517 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
424 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ