3473 դիտում
17:14 19-03-2020
ԵՄ երկրներում կորոնավիրուսով վարակված հայերի վիճակը լավ է. Սինանյան
Եվրոպական միության երկրներում բնակվող՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված հայերի վիճակը լավ է, նրանց հետ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտապես կապի մեջ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրում են մեծ թվով հայեր, ովքեր տեղի բնակչության նման՝ նույնպես ապրում են արտակարգ դրության պայմաններում։ Այս ընթացքում հայ համայնքից նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 85-ամյա հայ կին, ով նաև առողջական խնդիրներ ուներ։ Հոլանդիայում վիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություններ չկան։ Եվրոպական այլ երկրներում ապրող հայ վարակվածների մասին հստակ տեղեկություն չունենք, սակայն մշտական կապի մեջ ենք համայնքների հետ»,- նշեց Սինանյանը։
Նա ասաց, որ բազմաթիվ դիմումներ, էլեկտրոնային նամակներ, զանգեր են ստանում սփյուռքում ապրող հայրենակիցներից, ովքեր ոչ միայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ են դիմում, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցերը հիմնականում կապված են Հայաստան վերադառնալու հետ, գրասենյակից փորձում են բոլորին սպառիչ պատասխաններ տալ և լուծումներ բարձրացված խնդիրներին։
«Շատ դիմողներ ունենք Ռուսաստանի Դաշնությունից, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով, ինչի անհնարինության մասին մենք տեղեկացնում ենք նրանց։ Քաղաքացիներ կան, ովքեր գույք են տեղափոխել ՀՀ և փորձում են իմանալ, թե ինչ է լինելու իրենց գույքի հետ։ Զանգեր լինում են նաև Լիբանանից, դիմում են նույն խնդիրներով»,- նշեց Զարեհ Սինանյանը։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:
Նմանատիպ նյութեր
4660 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
Այս բաժնից
844 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
550 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1270 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը