211652_close_icon
views-count130943 դիտում article-date 10:07 07-08-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Օպել»-ն ու «Վազ 21091»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում բախվել են Գավառի բնակիչ՝ 25-ամյա Արամ Մ-ի վարած Opel մակնիշի և Բջնի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Խ-ի վարած ՎԱԶ 21091 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԱԶ 21091-ի ուղևոր Խորեն Հ-ն մահացել է, իսկ վարորդ Գեղամ Խ-ն, Opel-ի վարորդ Արամ Մ-ն և վերջինիս ուղևոր՝ Սարուխան գյուղի բմակիչ, 32-ամյա Էդվարդ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Բախման հետևանքով ՎԱԶ 21091-ի գազաբալոնը պոկվել և շպրտվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի և ավագ քննիչ Համլետ Աբրահամյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հ. Աբրահամյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Տեղում աշխատել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր