211652_close_icon
views-count2728 դիտում article-date 22:14 06-08-2020

Գրպանից գողացել էր 350 հազար դրամ ու փաստաթղթեր․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում ստացվեց, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում գողություն է կատարվել: Մի տղամարդու գրպանից 350.000 դրամ և փաստաթղթեր էին հափշտակել: Ոստիկաններն անհապաղ դեպքի վայր մեկնեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց գողությունը բացահայտվեց: Ժամը 21-ին քրեական հետախույզները Հալաբյան փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 45-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր