211652_close_icon
views-count1407 դիտում article-date 14:11 22-03-2014

Տղամարդու գրպանից թուրքմենական մանաթ, ՀՀ դրամ և փաստաթղթեր գողացած կնոջը հայտնաբերեցին

2013 թ. դեկտեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Կարինեի կողմից Միքայել Խ.-ի գրպանից 2.000 թուրքմենական մանաթ, 50.000 դրամ և փաստաթղթեր գողանալու մասին: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարինեն 1954 թ. ծնված Կարինե Հ.-ն է, որը մարտի 21-ին, ժամը 18.30-ին, Բագրատունյաց փողոցի թիվ 12 հասցեի մոտից բերման է ենթարկվել և ներկայացվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր