211652_close_icon
views-count3363 դիտում article-date 13:10 06-08-2020

COVID-19 ախտորոշմամբ պացիենտներից 300-ը ծանր, 68-ը` ծայրահեղ ծանր վիճակում են. վարչապետ

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ պացիենտներից 68-ը գտնվում են ծայրահեղ ծանր, 300-ը՝ ծանր վիճակում: «[url=https://armenpress.am/arm/news/1024211.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության օգոստոսի 6-ի նիստի ընթացքում ասաց վարչապետի Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ օրվա դրությամբ ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68 պացիենտ, ծանր վիճակում գտնվող 300 պացիենտ: Ծայրահեղ ծանր դեպքերի ամենապիկը մեզ մոտ եղել է 131, որն արձանագրվել է հուլիսի 8-ին, ծանր դեպքերի պիկը հուլիսի 9-ին եղել է 572 դեպք: Էականորեն թվերը նվազել են»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում է արձանագրվել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնը ներդնելու արդյունքում և շնորհիվ: Փաշինյանը ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները: Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1588 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 171600 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 772 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նմանատիպ նյութեր