2942 դիտում
13:05 05-08-2020
Բեյրութում պայթյունի հետևանքով ի՞նչ վնասներ են կրել Լիբանանի հայկական կենտրոնները. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բեյրութի նավահանգստում երեկ՝ օգոստոսի 5–ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում գտնվող միակ հայկական ավիաընկերության՝ «Aircompany Armenia»–ի լիբանանյան գրասենյակը։
Այս մասին[url=https://news.am/arm/news/595274.html?fbclid=IwAR35FLEtrBwKj6cRF656ZcbAuatkCXp4ZnmTTUMT2_7482aX2Oox-b5qEBc] NEWS.am[/url]–ին հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
NEWS.am–ի հետ զրույցում ավիաընկերության Լիբանանյան գրասենյակի աշխատակիցներից Նազո Դեր-Սարկիսյանը հայտնեց, որ բարեբախտաբար պայթյունի պահին գրասենյակում մարդ չի եղել։
«Մեր հեռանալուց մեկ ժամ հետո է պայթյունը եղել, գրասենյակի ապակիներն ամբողջությամբ փշրվել են, գույքը վնասվել»,–ասաց Դեր-Սարկիսյանը՝ հավելելով, որ պայթյունի արդյունքում լուրջ վնասներ են կրել Բեյրութի գրեթե բոլոր հայկական կենտրոնները։
Պայթյունի հետևանքնով նյութական մեծ վնասներ է կրել Անթիլիասի Մայրավանքը։ Մասնավորապես վնասվել են Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանի դռները, ջահերը, պատուհանները։ NEWS.am–ի հետ զրույցում կաթողիկոսական փոխանորդ Պետրոս վրդ. Մանուէլյանը հայտնեց, որ Կաթողիկոսարանում գտնվող հոգևորականերից որևէ մեկը չի տուժել, քանի որ այդ պահին դրսում են գտնվել։
Մանրամասները՝ կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3744 դիտում
10:26 05-08-2020
Բեյրութում պայթյունի հետևանքով վնաս է կրել «Շաղզոյեան» կենտրոնը, որտեղ կենտրոնացած են հայկական գրասենյակներ
1627 դիտում
13:40 29-01-2021
Լիբանանի Տրիպոլի քաղաքում անկարգությունների հետևանքով հայ համայնքը վնասներ չի կրել
Այս բաժնից
1018 դիտում
21:35 30-01-2025
Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին
814 դիտում
21:23 30-01-2025
Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել
931 դիտում
20:57 30-01-2025
ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի