132340 դիտում
11:25 05-08-2020
Վանաձորում BMW-ի և Mercedes-ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա ուղևորուհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 4-ին, հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Հասմիկ Խաչատրյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 30-ին Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի 3 հասցեի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից պարզվել է, որ Mercedes-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արտյոմ Յոլչյանը, BMW-ն վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Էդմոն Պետրոսյանը։
Վթարի հետևանքով «Վանաձոր» ԲԿ են տեղափոխվել Հ. Խաչատրյանը, Վանաձորի բնակիչներ՝ 28-ամյա Լևոն Ղամբարյանը, 18-ամյա Էմմա Չատինյանը և 20-ամյա Աննա Խաչատրյանը։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/31/1161224/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 30-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 22:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի վրա 6 հասցեի մոտ բախվել էին Mercedes մակնիշի և BMW մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով BMW-ի ուղեւորը քաղաքացիների եւ փրկարարների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի և դասակի հրամանատար Կոստան Բուդաղյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+