211652_close_icon
views-count2490 դիտում article-date 11:34 04-08-2020

Արցախում հաստատվել է COVID-19-ի 4 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական էլ՝ Ասկերանից և Նորագյուղից: COVID -19 ի ախտորոշում ունեցող քաղաքացիների շփման շրջանակը պարզվում է, օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվելու վարակակիրների մերձավոր շրջանակներին մեկուսացնելու և թեստավորելու ուղղությամբ: Կորոնավիրուսով հիվանդ 2 քաղաքացի ապաքինվել է: Բժիշկների գնահատմամբ 7 հիվանդի վիճակը ծանր է, 9-ինը՝ միջին ծանրության: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 247 մարդու մոտ, որից 181-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 139 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 234 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր