211652_close_icon
views-count34040 դիտում article-date 17:26 03-08-2020

Ավտովթար Լոռու մարզում. Տաշիր քաղաքում բախվել են Nissan X-Trail-ն ու Opel Astra-ն. վերջինն էլ տապալել է «Բիլայն» ընկերության հեռախոսային արկղը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի 15 շենքի դիմաց բախվել են Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչներ, 25-ամյա Հովհաննես Բ.-ի վարած Opel Astra մակնիշի և 32-ամյա Վալերի Դ.-ի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Բիլայն» ընկերությանը պատկանող հեռախոսային բաժանարար արկղին, տապալել այն, իսկ վարորդ Հովհաննես Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հեռաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր