35338 դիտում
16:25 01-08-2024
Ավտովթար՝ Լոռու մարզում. Տաշիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Opel»-ը. վերջինն էլ բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակին. 6 վիրավորների մեջ կան երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 57-ամյա Վալերի Չ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 40-ամյա Արկադի Չ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 69-ամյա Վալենտինա Չ.-ն, 22-ամյա Մանե Մ.-ն, 11-ամյա Նարե Չ.-ն, 8-ամյա Արսեն Չ.-ն, 37-ամյա Անի Չ.-ն և վարորդը՝ Վալերի Չ.-ն մարմնական վնասվածքնրով տեղափոխվել են Տաշիր քաղաքի «Տաշիր» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, բարեբախտաբար ցած չի ընկել:
Դեպի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Տաշիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+