35672 դիտում
16:20 03-08-2020
2 երեխաների միայնակ մայրը դիմում է Պաշտպանության նախարարությանը, որի աշխատակիցների պաշտոնական անփութության հետևանքով որդին պայքարում է տեսողության համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2 երեխաների միայնակ մայր Քնարիկ Գապոյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Նրա որդու՝ 20-ամյա Լևոն Գապոյանի մոտ ի հայտ են եկել առողջական լուրջ խնդիրներ՝ կապված տեսողության հետ, որի մասին զինկոմիսարիատից տեղյակ չեն պահել ժամանակին, կամ չեն ձեռնարկել միջոցեր՝ հիվանդությունը կախելու նպատակով, սակայն այս պահին Լևոնը գտնվում է տարկետման մեջ։
Այսօր խնդիրն այնքան է բարդացել, որ բուժումը՝ այն էլ յուրաքանչյուր տարին մեկ, իրականացվում է միայն Մոսկվա քաղաքում, որը բավականին թանկարժեք է, իսկ ՊՆ-ն ոչ մի կերպ չի աջակցում և նույնիսկ ի սկզբանե Լևոնին չեն տրամադրել իրեն հասանելիք բուժման ուղեգիրը։
Լևոնը սովորում է Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ընդգրկվել է «Պատիվ ունեմ» ծրագրում, և պետք է ծառայեր 3 տարի, բայց Վարդենիսի զինկոմիսարիատի անփութության պատճառով երիտասարդն այսօր պայքարում է տեսողության համար:
Լևոնի մոր խոսքով՝ Արտակ Դավթյանը, Հենրիկ Մուրադյանը, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և հրաժարվել են իր որդուն տրամադրել իրեն հասանելիք բուժման ուղեգիրը՝ պատասխանելով, որ հիվանդությունը ծանր է.«Եթե իմ որդին ծանր է, ինչո՞ւ չեն տալիս զինվորական գրքույկը՝ վերջնական, և ինչո՞ւ են պահել տարկետման մեջ, ինչո՞ւ չեն զբաղվում իմ որդու բուժման հարցերով։ Ո՞վ է պատասխան տալու որդուս հիվանդության համար։ Արդյո՞ք պաշտպանության նախարար, պարոն Տոնոյանը տեղյակ չի, թե իր զորակոչիկներն ինչ կարգավիճակում են հայտնվել ՊՆ-ի մի քանի պաշտոնյաների անփույթ աշխատելու պատճառով։ Բազմիցս դիմել եմ պատկան կառույցներին, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը, այն էլ բազմաթիվ անգամ, և որևէ արձագանք մինչ այսօր չունենք»։
Ք. Գապոյանի պնդմամբ՝ բոլորը միայն նշում են, որ այդ ամենը պաշտոնյաների անփութության հետևանք է:
Նա նշեց նաև, որ եթե նախարարությունը ժամանակին զբաղվեր իր որդու բուժմամբ, ապա ինքը ստիպված չէր լինի վաճառել իր ողջ գույքը, տունը, որպեսզի փրկի իր որդուն, գոնե մասամբ վերականգնվի նրա առողջությունը, բայց իրեն ավելի շատ սարսափեցնում ու հիասթափեցնում է այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունը «մատը մատին չի տալիս». չի պատասխանում իր կողմից նրանց հասցեագրված և ոչ մի նամակի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու Պաշտպանության նախարարության տեսակետը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2067 դիտում
18:13 17-03-2016
4 երեխաների միայնակ մայրը դիմում է մեր օգնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4715 դիտում
20:48 06-09-2016
Երկու երեխաների միայնակ մայրը դիմում է մեր օգնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ