211652_close_icon
views-count4718 դիտում article-date 20:48 06-09-2016

Երկու երեխաների միայնակ մայրը դիմում է մեր օգնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մելինե Մայիսյանը ծնվել է 2010 թվականին Երևանում: Մայրը՝ Նելլի Մայիսյանը, դիմում է հայրենակիցների աջակցությանը խնդրանքով: Միայնակ մայրը երկու դուստրերի հետ ապրում է վարձով, չի կարողանում աշխատել, չնայած որ ունի վարսահարդարի մասնագիտություն: Նրա փոքր դուստրը՝ Մելինեն, տառապում է արդեն երկու տարի, ձեռքբերովի շաքարային դիաբետ հիվանդությամբ և օրը 4 անգամ ինսուլին է ստանում: Նրանց օգնում է Նելլիի մայրը, ով թոշակառու է, ապրում է ՌԴ-ում: Չնայած նրան, որ փոքրիկը դիսպանսեր հիվադ է, անվճար տրամադրված դեղորայքը չի բավականացնում և մայրը լրացուցիչ դեղորայքն ու ասեղները գնում է, որն էլ ավելի է դժվարացնում նրանց ծայրահեղ վիճակը: Ովքեր կցանկանան ընտանիքին աջակցել, նրա մայրիկի՝ Նելլի Մայիսյանի անունով ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16051016672300 ՀՀ դրամ 16051016672301 ԱՄՆ դոլար 16051016672302 ԵՎՐՈ 16051016672303 ՌԴ ռուբլի SWIFT:ARMJAM22 Նելլի Մայիսյանին կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37477 80 60 75,  +37491 15 11 83:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր