211652_close_icon
views-count1906 դիտում article-date 16:35 03-08-2020

Ամենահարուստ երկրները հերթի են կանգնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրները պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,3 միլիարդ չափաբաժին գնելու շուրջ, որը դեռ չի ստեղծվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Airfinity վերլուծական ընկերության հետազոտությունը: Այսպես, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան համաձայնագիր են ստորագրել Sanofi-ի եւ GlaxoSmithKline Plc-ի հետ, Ճապոնիան՝ Pfizer-ի հետ: Եվրամիությունը նույնպես «ագրեսիվորեն Է տրամադրված» գնման հարցում, նշում Է գործակալությունը, սակայն չի ճշտվում, թե ում հետ են եվրոպական երկրները պայմանագիր կնքել: Այսպիսով, չնայած այն բանին, որ նոր տիպի վիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը դեռ չի ապացուցվել, դրանք զգալի թվով արդեն պահեստավորվել են հարուստ երկրների կողմից եւ, ամենայն հավանականությամբ, գործարքների թիվը միայն աճելու Է: Վերլուծաբանները նշում են, որ 7,8 մլրդ մարդու համար չափաբաժինը կարող Է չբավարարել, եւ աղքատ երկրները կհայտնվեն «հերթի վերջում»: Նման իրադրություն եղել Է 2009 թվականին, երբ հարուստ երկրները մենաշնորհացրել Էին խոզագրիպի դեմ պատվաստանյութի մատակարարումները: Անհայտ թոքաբորբի բռնկումն սկսվել Է Չինաստանի Ուհան քաղաքում անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Ինչպես պարզվել Է, հիվանդության հարուցիչը դարձել Է նոր տիպի կորոնավիրուսը, ավելի ուշ հիվանդությունն ստացել Է COVID-19 պաշտոնական անվանումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է գլոբալ համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն 18 017 556 դեպք, մահացել Է 687 930 մարդ: Ընդամենն առողջացել Է 10 642 251 ախտահարված: Ամենից շատ վարակումներ (4 665 932) արձանագրվել են ԱՄՆ-ում: Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (2 733 677) եւ Հնդկաստանը (1 750 723), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/

Նմանատիպ նյութեր