211652_close_icon
views-count3560 դիտում article-date 19:09 02-08-2020

Էդմոն Մարուքյան. Այսօր Հայաստանում չկա այդպիսի տոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽՍՀՄ տարիներին օգոստոսի առաջին կիրակին նշվում էր որպես անասնապահության և հովիվների օր։ Այսօր ՀՀ-ում չկա այդպիսի տոն և չկա անգամ համապատասխան գերատեսչություն (Գյուղատնտեսության նախարարություն), որն ուշադրություն կդարձներ այս չափազանց կարևոր ոլորտին: Ամեն դեպքում, շնորհավորում եմ մեր հարգելի հովիվներին, ովքեր գիշեր-ցերեկ, անձրևին, կարկուտին ու արևին աշխատում և հայոց լեռներում ստեղծում են այն բարիքները, առանց որի գյուղարտադրանքն անհնար է պատկերացնել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր