5780 դիտում
18:17 01-08-2020
Դավիթ Գյուլզադյան. Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի
Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ Ձեր աղմուկից»:
Արայիկ Հարությունյան
Կեցցե՛ս, նախարա՛ր «հայոց»: Լավ է` «բարեփոխում» չես գրել, խելքդ հասել է, քեզ արժանի զուգորդումներ ես առաջ բերել առ ցարական ռեֆորմներ: Իրավունք ունես հաթաթա տալու, որովհետև բարեկիրթ հայագետներն այսօր էլ են շարունակում անտեղի բարեկրթություն ցուցաբերել: Ի լուր համայն հայության` անգրագետ ու սեռաշեղ ծրագրեր ես հրապարակում և այսքան թուքումուր ուտելուց հետո էլ սպառնո՞ւմ ես:
Եթե հայագիտության այսօրվա բանակը սրա դեմը չառնի, ուրեմն բոլորս միասին հանգիստ կարող ենք դեն նետել մեր տիտղոսներն էլ, գիտական աստիճան-կոչումների վկայագրերն էլ, որովհետև գետինը մտնելու բան կլինի այսքանից հետո լսարան մտնելը:
Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի: Կտեսնես ուրիշ տեղ` միայն քո և մյուս ռեֆորմիստների երեխաների ու թոռների շրջանում` փակ տարածության մեջ:
Հ. Գ. Բազմությանը դիմելիս «ձեր»-ը մեծատառով է գրել: Սա իսկապես նորարարություն է. բազմության յուրաքանչյուր անդամի հատուկ հարգանքով է դիմում նախարարը...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7929 դիտում
16:45 25-03-2018
1+1 TiKo. նոր երգ. «Կտեսնես երազում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
6894 դիտում
02:16 05-12-2018
«Կա՛ց, ես դեռ չեմ հասկացել…Ես դեռ կհասկանամ, այ, կտեսնես…». ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ
Այս բաժնից
2167 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)