211652_close_icon
views-count7582 դիտում article-date 17:09 01-08-2020

Ռուսաստանում ավարտվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

ՌԴ առողջապահության նախարարության համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնում հայտնել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին։ Այդ մասին հայտնում է Tass գործակալութունը՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին։ Նրա խոսքով՝ այժմ պատրաստվում են պատվաստանյութը գրանցելու փաստաթղթային գործընթացներին։ Նախարարը հավելել է, որ գրանցումից հետո առաջինը պատվաստանյութը կստանան բժիշկներն ու ուսուցիչները։ Զանգվածային ներարկումները կկատարվեն հոկտեմբեր ամսից։

Նմանատիպ նյութեր