211652_close_icon
views-count3209 դիտում article-date 20:34 31-07-2020

ՀՀ ԶՈՒ զորամիավորումներում անցկացվում են ցուցադրական պարապմունքներ, մարտավարական զորավարժություններ

ՀՀ զինված ուժերի սպայակազմի տեսական գիտելիքների զարգացման և հրամանատարներին մարտական պատրաստության ընդհանուր մեթոդիկայի դասավանդման նպատակով հուլիսի 30-ին 1-ին զորամիավորումում անցկացվել է ցուցադրական պարապմունք։ Հրամանատարները ներկայացրել են իրենց տեսակետները, քննարկվել են առկա խնդիրները և տրվել դրանց լուծման անհրաժեշտ հանձնարարականներ։ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում էլ հուլիսի 30-ին անցկացվել է շարային ստուգատես և վերակարգի հրահանգավորում։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների փաստաթղթերի առկայությունը, արտաքին տեսքը, զենք-զինամթերքը: Մարտական հրաձությամբ մարտավարական զորավարժություն անցկացվել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում: Բարդ ռելիեֆային տեղանքում անցկացված զորավարժության ընթացքում ստուգվել են վաշտի մարտական պատրաստականությունն ու մարտական պատրաստության աստիճանը, զինծառայողների համակարգված և օպերատիվ գործելու կարողությունները, կատարելագործվել են հաստիքային զենքերից մարտական խնդիրների կատարման հմտությունները։

Նմանատիպ նյութեր