«Արարատի» կազմը համալրել են Իգոր Ստանոևիչն ու Ժիրայր Մարգարյանը
«Արարատի» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ թիմ են տեղափոխվել կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը և պաշտպան Ժիրայր Մարգարյանը։
22-ամյա հայ ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել Գյումրու «Շիրակից»: Հայաստանի Մ21 հավաքականում անցկացրել է 7 հանդիպում:
Ստանոևիչն «Արարատի» կազմը համալրել է սերբական «Մաչվայից»: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև Հայաստանի Բարձրագույն խմբում՝ պաշտպանելով «Շիրակի» և «Բանանցի» (այժմ «Ուրարտու») գույները: