Սերբիայի հավաքականի հարձակվողը կարող է համալրել «Միլան»-ի կազմը
                        Սերբիայի հավաքականի և բելգիական «Անդերլեխտ»-ի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը իր կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում, որտեղ նրան ցանկանում է իր կազմում տեսնել «Միլան»-ը: 
Սերբական  Sportski žurnal  պարբերականի տեղեկություններով, «ռոսոներիները» մտադիր են ֆուտբոլիստին ձեռք բերել առաջիկա ձմռան ընթացքում և 20-ամյա հարձակվողի համար պատրաստ են վճարել 15 մլն եվրո:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

