Շմելցերը կարող է համալրել «Նապոլի»-ի կազմը. գործակալ
Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մարսել Շմելցերի գործակալ Ջանլուկա դի Դոմենիկոն հայտարարել է, որ գերմանացի ֆուտբոլիստը կարող է համալրել իտալական «Նապոլի»-ի կազմը:
«Շատ հավականան է, որ մենք Շմելցերին կարող ենք տեսնել «Նապոլի»-ում: Եկել է ժամանակը, որևէ բան փոխել, քանի որ Մարսելը ցանկանում է խաղալ: «Նապոլի»-ն հիանալի թիմ է, սակայն ներկայումս ոչ մի կապ նրանց հետ չենք հաստատել: Եթե «Նապոլի»-ն հետաքրքրված է Շմելցերի ծառայություններով, ապա բանակցություններ սկսելու ճիշտ ժամանակն է»,- գործակալի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: