«Արարատ»-ի կազմը համալրել են ևս երկու ֆուտբոլիստներ
Մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը «Արարատի» կազմը համալրեցին ևս երկու ֆուտբոլիստներ:
30-ամյա սերբ ձախ պաշտպան Զդրավկո Կովաչևիչը նախկինում հանդես է եկել Սերբիայի «Բանատ», «Հայդուկ» (Բելգրադ), «Ռադնիչկի» (Նովա Պազովա), ՕՖԿ և «Դինամո» (Պանչևո), ինչպես նաև`չեխական «Բռնո» թիմերի կազմում:
26-ամյա ամերիկացի հարձակվող Դերիլ Օդոմը (լուսանկարում) խաղացել է բրազիլական «Սանտա Կրուզ», «Մակաե» և «Տիմբաուբա» թիմերում: