211652_close_icon
views-count1797 դիտում article-date 14:24 29-07-2020

Տիգրան Պասկեւիչյան. «Վանո Սիրադեղյանի անունը չկա գրականության ցանկում, եւ դա ամոթ է. aravot.am

«Այն, ինչ այսօր կատարվում է դպրոցական կրթական համակարգում, ընդհանուր առմամբ, ես շատ դրական եմ գնահատում՝ ամբողջ աղմուկով հանդերձ՝ գռեհիկ կամ քաղաքավարի, դա շատ դրական եմ համարում, բայց կարծում եմ, որ այս գործընթացում կան մի շարք բաներ, որոնք հարցեր են առաջացնում, հենց այդ հարցերին կուզենամ անդրադառնալ»,-«Հայացք» մամուլի ակումբում ասաց բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը՝ անդրադառնալով գրականություն առարկայի չափորոշչին եւ գրականության ցանկին, փոխանցում է [url=https://www.aravot.am/2020/07/29/1126359/?fbclid=IwAR2dHyO07W3BP-p9z8iRictb9HGfgpHP0Ex_gxvMATbS8o_49SoSlzPGBjc]Aravot.am[/url]-ը։ «Մեր հասարակության մեջ տասնամյակներ շարունակ կա լուրջ տատանում՝ մենք տատանվում ենք ազգային թերարժեքության եւ գերարժեքության միջեւ…Միշտ ասում ենք՝ դե մենք ինչ ժողովուրդ ենք, ինչ գրականություն, ինչ պատմություն ունենք եւ այլն, մյուս կողմից էլ կա այն գերարժեքությունը, որ ում արյան մեջ մի հայկական մազ ենք գտնում, հայտարարում ենք, որ համաշխարհային ազգ ենք, համաշխարհային առաքելություն ունենք…»,-ասաց Տիգրան Պասկեւիչյանը: Մանրամսն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/07/29/1126359/?fbclid=IwAR2dHyO07W3BP-p9z8iRictb9HGfgpHP0Ex_gxvMATbS8o_49SoSlzPGBjc]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր