7446 դիտում
22:40 23-09-2014
Սերժ Սարգսյանը պարգևատրել է Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տված Ներքին զորքերի նախկին հրամանատարին․ aravot.am
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր.
«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար ազատամարտիկ Վահան Սերգեյի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
Հիշեցնենք, որ Վահան Հարությունյանը ՆԳՆ ներքին զորքերի նախկին հրամանատարն է, ներքին գործերի նախկին փոխնախարարը, որը 2000թ. ցուցմունքներ էր տվել, իր իսկ ձեւակերպմամբ, «Վանո Սիրադեղյանի կողմից կազմակերպված սպանությունների վերաբերյալ»: Վահան Հարությունյանը ինքը դատապարտվել էր այդ գործով՝ համագործակցության համար արժանանալով մեղմ պատժաչափի, եւ 1998-ի հունիսի 22-ից մինչեւ 2002-ի հունիսի 24-ը անցկացրել Ազգային անվտանգության մեկուսարանում:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/09/23/499685/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4582 դիտում
11:04 13-11-2021
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ծնունդդ շնորհավոր՛ր, Վանո Սիրադեղյան
13245 դիտում
20:04 25-12-2015
«Վազգենը երեւի ձեռ է առել Աշոտ Մանուչարյանին». Վանո Սիրադեղյանի մերձավոր. Aravot.am
Այս բաժնից
5608 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
814 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ