2523 դիտում
11:16 29-07-2020
Տավուշի մարզպետը հերքում է իր կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին լուրը
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստահոդ է համարում տարածվող լուրը, թե իր կողմից բազմամարդ խնջույք է կազմակերպվել։
Այս ասին Հ. Չոբանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի: Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը»,- նշել է մարզպետը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը։
Մամուլում հրապարակում էր եղել, թե Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիրակի օրը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4506 դիտում
09:46 29-07-2020
Տավուշի մարզպետը ևս մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 մարդ. «Իրավունք»
1845 դիտում
18:55 13-01-2017
Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը հերքում է «ՎՏԲ» բանկի կողմից պատգամավորին 90 մլն դրամ նվիրելու մասին լուրը
Այս բաժնից
883 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
640 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար