«Սուտ է, չկա այդպիսի բան». Ազատամարտիկի կողմից Նորք-Մարաշի զինված խմբին զենք վաճառելու մասին լուրը հերքում են. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Լուր էր տարածվել, որ Նորք Մարաշում զինված հանցախմբի գործով կալանավորված կալանավորված ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը ցուցմունք է տվել և խոստովանել, որ 2 ավտոմատ է վաճառել հանցավոր խմբի անդամներին։
Այս առթիվ մեր հարցին Առաքելյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն ասաց. «Սուտ է, չկա այդպիսի բան»։ Առաքելյանը ձերբակալման օրվանից առ այսօր որևէ քննչական գործողության չի մասնակցել և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: