211652_close_icon
views-count9705 դիտում article-date 10:43 28-07-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Nissan-ն ու Honda-ն. վիրավորներից մեկը երեխա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արտյոմ Պ-ի վարած Nissan մակնիշի և Մարտունի քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Լևոն Ա-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 36-ամյա Շուշանիկ Պ-ն և 6-ամյա Լուսի Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները Nissan-ի վարորդի հարազատներն են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր