211652_close_icon
views-count3702 դիտում article-date 23:49 27-07-2020

Չինացի բժիշկն իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի ապացույցները ոչնչացնելու մեջ

Չինացի բժիշկ Յուեն Կվոկ-Յունգը, որը Չինաստանում նոր տեսակի կոոնավիրուսի առաջին դեպքեր է ախտորոշել, հայտարարել է, որ Ուհանայի իշխանությունները թաքցրել են քաղաքում առաջին բռնկման մասշտաբները, փոխանցում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-8564523/Chinese-doctor-says-local-officials-covered-scale-initial-outbreak.html]Daily Mail[/url]-ը։ Բժիշկը հայտարարել է, որ բոլոր իրեղեն ապացույցները ոչնչացվել են, իսկ կլինիկական հետազոտությունների արձագանքը դանդաղ է եղել։ Պրոֆեսորը պատմել է, որ փորձել է իր թիմի հետ պարզել կորոնավիրուսի բռնկման օջախը և երբ այցելել է կորոնավիրուսի օճախ համարվող Ուհան քաղաքի ծովամթերքի շուկա, բոլոր հետքերն արդեն ոչնչացված են եղել։ «Երբ ժամանեցինք, այնտեղ, իհարկե, հետազոտելու բան չկար, որովհետև շուկան արդեն մաքուր էր»,- նշել է բժիշկը՝ ընդգծելով տեղի ունեցածը թաքցնելու իշխանությունների մտադրությունը։

Նմանատիպ նյութեր