2069 դիտում
17:07 27-07-2020
Պիեր դը Կուբերտենի ստեղծած օլիմպիական օղակների բնօրինակը աճուրդում վաճառվել է 185,000 եվրոյով
Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեր դը Կուբերտենի ստեղծած օլիմպիական օղակների բնօրինակը Ֆրանսիայի Կանն քաղաքում կայացած աճուրդում վաճառվել է 185,000 եվրոյով:
Նկարի նախնական արժեքը գնահատվել էր 100 հազար եվրո:
Պատկերն արված է 21 × 27,5 սմ չափի սպիտակ կտավի վրա, որտեղ հինգ օղակներն են ՝ կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր գույներով։ Դրանք ներկայացնում են Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա և Ամերիկա աշխարհամասերը:
Նույն աճուրդում 2,500 եվրոյով վաճառվել է նաև 1980թ․ Մոսկվայի օլիմպիական խաղերի ջահը, որի հեղինակներն են Վալենտին Լյուբմանը և Բորիս Տուչինը։ Այն պատրաստված է ալյումինից , որի կենտրոնում դաջված են խաղերի պատկերանշանը և օլիմպիական օղակները։
Օլիմպիական ջահի փոխանցավազքը Ռուսաստանի տարածքով անցել է 1980 թ. հունիսի 19-ից հուլիսի 19-ը, իսկ << Լուժնիկիի >> ստադիոնում կրակը վառելու պատիվը տրվել է բասկետբոլիստ Սերգեյ Բելովին։
2020 թ․ բոլորեց մոսկովյան խաղերի 40-ամյակը:
Նմանատիպ նյութեր
2951 դիտում
16:13 23-07-2020
Պիեր դը Կուբերտենի ստեղծած օլիմպիական օղակների բնօրինակը գնահատվում է 100 հազար եվրո
722 դիտում
19:26 06-02-2014
Հռոմի պապի մոտոցիկլետը աճուրդում վաճառվել է 241,5 հազար եվրոյով
3751 դիտում
11:31 07-02-2015
Ալեն Դելոնին պատկանող Ferrari-ն աճուրդում վաճառվել է 14,2 մլն եվրոյով
Այս բաժնից
613 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
556 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից