211652_close_icon

Չինաստանը պաշտոնապես փակեց ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը Չենդուում

views-count3858 դիտում article-date 09:37 27-07-2020
Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ վերջնականապես փակել է երկրի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Չանդու քաղաքում տեղակայված ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti գործակալությունը։ «Հուլիսի 27-ին, ժամը 10։00-ին Չենդուում փակվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը՝ համաձայն չինական կոմղի պահանջների»,-ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ Ամերիկյան արտաքին դիվանագիտության շենքը բացվել էր 1985 թվականին։ Մինչ այդ հայտնի է դարձել, որ ամերիկյան իշխանությունները Չինաստանից պահանջել են փակել Հյուսթոնում գործող ՉԺՀ գլխավոր հյուպատոսությունը։

Նմանատիպ նյութեր