211652_close_icon
views-count861 դիտում article-date 21:45 02-02-2023

Շվեյցարիան նույնպես փակեց Ստամբուլում իր գլխավոր հյուպատոսությունը

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ստամբուլում իր գլխավոր հյուպատոսությունն է փակել նաև Շվեյցարիան, հայտնել է tv100 հեռուստաալիքը։

Վերջինս 6-րդ երկիրը դարձավ, որը Ղուրանը այրելու ֆոնին Եվրոպայում ահաբեկչությունների սպառնալիքների ֆոնին դադարեցնում է հյուպատոսական աշխատանքը։ 

Ավելի վաղ Ստամբուլում իրենց գործունեությունը դադարեցրել են Նիդերլանդների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունները։ 

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ արևմտյան երկրները իր երկրի դեմ հոգեբանական պատերազմ են հրահրել՝ փակելով դիվանագիտական ներկայացուցչւթյունները և ոչ մի ապացույց չներկայացնելով։

Նմանատիպ նյութեր