211652_close_icon

Հրշեջ-փրկարարները մարել են Կորեայի ձորում բռնկված հրդեհը

views-count2896 դիտում article-date 22:36 26-07-2020
Հուլիսի 26-ին, ժամը 14։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։34-ին, մարել՝ 18։00-ին։ Այրվել է մոտ 1․5 հա խոտածածկ տարածք։

Նմանատիպ նյութեր