211652_close_icon

Ծեծկռտուք Սևանա լճի տարածքում՝ կանանց, տղամարդկանց ու ոստիկանների միջև․ պատճառը դիմակ չդնելն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

views-count70192 դիտում article-date 20:25 25-07-2020
Սևանա լճում՝ կղզու հարակից տարածքում, արտակարգ ծառայություն իրականացնող ոստիկանների ու տեղում գործունեություն ծավալողների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ։ [url=https://www.tert.am/am/news/2020/07/25/Sevan/3354046?fbclid=IwAR3EkEjZQXTJD_Iko0r3nHj7I3FsJGVpOWZob3LaI-4-3UIm0g0Kce4S2jo]Tert.am[/url]-ի թղթակցին ականատեսները հայտնել են,որ ծեծկռտուքի պատճառը ոստիկանների օրինական պահանջը չկատարելն է. «Պահանջն էլ Սևանի ափին ու ավտոմեքենայի մեջ դիմակ չդնելն է, իբր դա ինչ պահանջն է,բաց տարածքում»։ Կռվին միջամտել են նաև կանայք։ Մոտ տասը րոպե տևած ծեծկռտուքի ընթացքում հարվածներ են հասցրել նաև ոստիկանության ծառայողներին, հայհոյել են նրանց, իսկ ծեծկռտուքից որոշ ժամանակ անց կռվի մասնակիցներից մեկը ոստիկանության ծառայողի հասցեին հայհոյանք է հնչեցրել։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր