211652_close_icon
views-count32529 դիտում article-date 19:37 23-07-2020

Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնագետին սպառնացել են սպանել. դիմում ոստիկանություն․ Armlur.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Ռոբերտ Մարտիրոսյանը դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Մասնավորապես, [url=https://armlur.am/1025806/?fbclid=IwAR1CObUhBjeh94ENPe1CZcW-wqCTQLdPOJ3WghZ7mdUBqvOxo9-QNRFiQVY]ArmLur.am[/url]-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ռոբերտ Մարիտրոսյանը, դիմելով ոստիկանություն , հայտնել է, որ հուլիսի 21-ին Վազգեն Սարգսյան – Խորենացի փողոցի հատվածում իրեն են մոտեցել մի քանի անձիք , վիճել են իր հետ , հայհոյանքներ հնչեցրել, սպառնացել են սպանել եւ բռնություն են գործադրել : Քաղաքապետարանի աշխատակցի դիմումի հիման վրա՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները սկսել են հետաքննություն իրականացնել եւ նշված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ոստիկանության Կենտրոնի բաժին են բերել հայր եւ որդու, որոնց մոտ հայտնաբերել են նաեւ ատրճանակ : Թե որքանով հայր ու որդին կապ ունեն Քղաքապետարանի գլխավոր մասնագետին նկատմամբ բռնություն կիրառելու հետ եւ առհասարակ բռնություն եղել է, թե ոչ, ցույց կտա քննությունը: Տեղեկությունը պարզելու համար դիմեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն , որտեղից ի պատասխան հայտնեցին, որ հուլիսի 22-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն եւ հայտնել , որ հուլիսի 21-ին ժամը 9:20-ից մինչեւ 9:30-ի սահմաններում անհայտ անձիք Վազգեն Սարգսյան -Խորենացի -Բեյրութ փողոցների խաչմերուկում սպառնացել եւ հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին : Ոստիկանության կողմից կատարված գործողությունների արդյունքում պարզվել է կատարող անձանց ինքնությունը , նրանցից մեկը բերման է ենթարկվել , որի մոտ հայտնաբերվել է օդամղիչ ատրճանակ, նշանակվել են փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: Ասել է, թե ոստիկանությունը հաստատեց մեր տեղեկությունը: Սակայն այս միջադեպը մի շարք հարցականներ է առաջ քաշում , քաղաքապետարանի գլխավոր մասնագետի հասցեին սպառնալիքներ հնչեցնող հայր ու որդին հենց այնպես չէին կարող դիմել այդ քայլին, միգուցե ,Քաղաքապետարանի գլխավոր մասնագետն է այնպիսի գործողություներ իրականացրել , որոնք հունից հանել են քաղաքացիներին եւ դրա համար էլ նրան սպառնացել են եւ հայհոյել: Ասել է, թե առանց կրակ ծուխ չի լինում, սպասենք քնության արդյունքներին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ [url=https://armlur.am/1025806/?fbclid=IwAR1CObUhBjeh94ENPe1CZcW-wqCTQLdPOJ3WghZ7mdUBqvOxo9-QNRFiQVY]Armlur.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր