211652_close_icon
views-count2042 դիտում article-date 15:34 23-07-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 22-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 79-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը: 30-ամյա վարորդ Նարեկ Հովհաննիսյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 22-ին, ժամը 18.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Հունդաի» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 22-ին, ժամը 17.50-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աշտարակի Քասախի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 22-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գոշ-Ճամբարակ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը: 34-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր