211652_close_icon
views-count1856 դիտում article-date 19:42 22-07-2020

ԱՄՆ-ը պահանջում է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը

Միացյալ Նահանգները Պեկինից պահանջում է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը: «Ամերիկյան մտավոր սեփականության և ամերիկացիների անձնական տվյալների պաշտպանության նպատակով մենք կարգադրել ենք փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը»,- Օրթագուսի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը: Պաշտոնական Պեկինը Վաշինգտոնին մեղադրել է իրավիճակը «աննախադեպ սրելու» մեջ և սպառնացել պատասխան քայլերով, եթե Միացյալ Նահանգները չհրաժարվի տվյալ որոշումից: Չինաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում է միջազգային իրավունքներն ու միջազգային հարաբերությունների առանցքային սկզբունքները»։

Նմանատիպ նյութեր