211652_close_icon
views-count28231 դիտում article-date 14:50 22-07-2020

Շների ոհմակը վաղ առավոտյան հարձակվել ու ջարդուխուրդ է արել մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ ու լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է շների մի խումբ վաղ առավոտյան վնասել իրենց ավտոմեքենան։ «Այսօր առավոտվա ժամը 6-ի կողմերը գազազած շների ոհմակը հարձակվել ա մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, ուղիղ իմաստով կերել են!! Հիմա խնդրում եմ ինձ ասեք, հարգելի Երևանի քաղաքապետարան, ո՞վ ա էս ամեն ինչի համար պատասխանատվություն կրում, ես որպես ՀՀ քաղաքացի ինչի՞ պետք ա ձեր կամ ձեր ՀՈԱԿ-ի անգործության պատճառով նյութական վնասներ կրեմ: Ու մի պահ պատկերացնենք մարդու առկայությունը էդ իրավիճակում, չէ դուք լա՞վ եք»,-գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր