«Չելսին» չեմպիոնական միջանցք կբացի «Լիվերպուլի» համար
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ ակումբի խաղացողները չեմպիոնական միջանցք կբացեն «Լիվերպուլի» համար՝ ԱՊԼ-ի 37-րդ տուրից առաջ:
«Մենք դա կանենք մեծագույն հարգանքով: Մենք պետք է հարգենք այն թիմին, որը նման հրաշալի ոճով հաղթեց առաջնությունում», ասել է Լեմպարդը:
Նշենք, որ «Լիվերպուլը» չեմպիոնական գավաթը կստանա «Չելսի» հետ խաղից հետո:
«Լիվերպուլ»-«Չելսի» հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:15: