Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 128.5 մլն դրամ. ԱՀ Ֆիննախ
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա մայիսի կեսի դրությամբ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 128.5 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 128.5 մլն դրամ. Ֆիննախ
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով: