211652_close_icon
views-count3907 դիտում article-date 16:46 20-07-2020

Առաջին անգամ «Ոսկե գնդակը» ոչ մեկին չեն շնորհի

France Football պարբերականը հայտարարել է, որ 2020 թվականին «Ոսկե գնդակը» ոչ մեկին չի շնորհիվի: Պարբերականը դա պարզաբանել է կորոնավիրուսի պատճառով ստեղծված բացառիկ հանգամանքներով, երբ մրցանակը հանձնելու համար բացակայում են արդար պայմանները: «Մենք չենք ցանկանում այս մրցանակի նկարագրության մեջ լիներ հղում, որ սա «մրցանակ է, որը հանձնվել է կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի պայմաններում: Այս պատվավոր մրցանակը ստանալու համար կարևոր հանգամանքը՝ արդարությունը, չի կարող ապահովվել, մասնավորապես՝ խաղացողների վիճակագրության առումով: Չի կարելի ֆուտբոլիստներին միակերպ գնահատել, հաշվի առնելով, որ նրանցից շատերի համար մրցաշրջանը կտրուկ դադարացվել է», նշված է France Football-ի հայտարարության մեջ: Առաջին անգամ 1956 թվականից ի վեր, երբ մրցանակը հիմնադրվեց, այն ոչ մեկին չեն հանձնելու: 2010-2015 թվականներին այն շնորհվում էր ՖԻՖԱ-ի հովանու ներքո: 2019 թվականին «Ոսկե գնդակը» ստացել էր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:

Նմանատիպ նյութեր