Սամյուել Էտո´Օ. Արդարություն լինելու դեպքում Չավին 5-6 անգամ կնվաճեր «Ոսկե գնդակը»
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամյուել Էտո´Օ-ն անդրադարձել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիի միջև բանավեճին:
«Չավին և «Ոսկե Գնդալը»: Ասեմ, որ եթե արդարություն լիներ, ապա Չավին պետք է այդ մրցանակը 5-6 անգամ ստանար: Չեմ կարծում, որ Չավին անհարգալից վերաբերմունք է դրսևորել Ռոնալդուի հանդեպ:
Ես միշտ Մեսիի կողմն եմ, քանի որ նրան մոտ եմ եղել, սակայն դա չի նշանակում, որ Կրիշտիանուն ֆուտբոլի պատմություն չի կերտում», ասել է նախկին հարձակվողը:
Նշենք, որ Չավին հայտարարել էր, որ Մեսին Ռոնալդուից ուժեղ է, ինչը դուր չէր եկել պորտուգալացուն: