211652_close_icon
views-count3902 դիտում article-date 23:42 11-01-2016

Լիոնել Մեսի. Անհավատալի է, 5-րդ «Ոսկե գնդակը», փոքր ժամանակ երազել անգամ չէի կարող նման բան

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին իր զգացմունքներն է կիսել 5-րդ «Ոսկե գնդակը» [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/11/74511/]նվաճելուց[/url] հետո: «Սա առանձնահատուկ պահ է. վերադառնալ այստեղ և նորից նվաճել «Ոսկե գնդակը»: Մինչ այդ ես դահլիճից էի դիտում, թե ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն երկու անգամ հաղթում քվեարկությունում: Անհավատալի է, 5-րդ «Ոսկե գնդակը», փոքր ժամանակ երազել անգամ չէի կարող նման բան Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ օգտին են քվեարկել: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, առանց նրանց ես ոչ մի բանի չէի հասնի: Եվ վերջապես. շնորհակալ եմ ֆուտբոլին ամեն ինչի համար` եվ լավի, և` վատի: Ֆուտբոլի շնորհիվ ես միշտ ինչ որ նոր բան եմ ճանաչել», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր